«Սուտ է». Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքում է կալանավորման մասին լուրերը

0 Min Read

Քիչ առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով։

Սակայն Դավիթ Ղազինյանի փաստաբան Արշակ Վարդանյանը 168.am -ի հետ զրույցում հերքեց Ղազինյանի կալանավորման մասին տեղեկությունները։

«Սուտ է։ Դեռ նույնիսկ նիստ չի եղել և հայտնի չէ, թե դատավորն ով է»,- նշեց նա։

Share This Article