ԱԱ-2026. Բրազիլիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում Բրազիլիայի հավաքականը C խմբում 3 անպատասխան գնդակ ուղարկեց Հայիթիի հավաքականի դարպասը` տանելով առաջին հաղթանակը։

Բրազիլացիների կազմում առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մատեուս Կունյան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մադրիդի «Ռեալի» աստղ Վինիսիուս Ժունիորը։

Խմբի մյուս խաղում Մարոկկոյի հավաքականը նվազագույն հաշվով ուժեղ գտնվեց շոտլանդացիներից։

Երկրորդ տուրից հետո Բրազիլիան ու Մարոկկոն ունեն 4-ական միավոր, Շոտլանդիան` 3, իսկ Հայիթին կրել է երկու պարտություն։

ԱԱ-2026, երկրորդ տուր

C խումբ

Բրազիլիա – Հայիթի` 3:0 ( տեսանյութ )

Մատեուս Կունյա, 23, 36, Վինիսիուս Ժունիոր, 45+4

Շոտլանդիա – Մարոկկո` 0:1 ( տեսանյութ )

Իսրայել Սաիբարի, 2

D խումբ

ԱՄՆ – Ավստրալիա` 2:0 ( տեսանյութ )

Քեմերոն Բուրջես, 11 (ինքնագոլ), Ալեքս Ֆրիման, 43

Share This Article