Ախուրյանի ոստիկանության համայնքային բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Ջրաշինարարների բանավանում ձերբակալել են 39-ամյա մի տղամարդու։ Նա Վանաձորի բնակիչ է։ Ձերբակալվել է թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Պարզվել է, որ տղամարդը թմրամիջոցը ձեռք էր բերել Telegram ալիքի միջոցով։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

