ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության F խմբից փլեյ-օֆֆի ուղեգրեր նվաճեցին Նիդերլանդների և Ճապոնիայի հավաքականները։
Երրորդ տուրում Նիդերլանդները 3:1 հաշվով հաղթեց Թունիսին։ Ճապոնիան 1:1 հաշվով ավարտեց Շվեդիայի դեմ խաղը։
Նիդերլանդները, վաստակելով 7 միավոր, դուրս եկավ փլեյ-օֆֆ առաջին տեղով։ Ճապոնիան 5 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը։ Շվեդիան 4 միավորով երրորդն էր, իսկ Թունիսը պարտվեց բոլոր խաղերում։
ԱԱ-2026-ում 1/16 եզրափակիչ են անցնում խմբերում առաջին և երկրորդ տեղեր զբաղեցրած հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղը գրաված լավագույն 8 թիմերը։
Երրորդ տուրի խաղերը. Ճապոնիա – Շվեդիա՝ 1:1 (Դայզեն Մաեդա, 56 – Անտոնի Էլանգա, 62)։ Թունիս – Նիդերլանդներ՝ 1:3 (Բազեն Մաստուրի, 54 – Էլիս Սխիրի, 3 (ինքնագոլ), Բրայան Բոբի, 7, Յան Պոլ Վան Հացկե, 62)։

