Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են ռազմագերիների փոխանակում: Ուկրաինական գերությունից վերադարձվել է 160 ռուս զինծառայող, իսկ Ուկրաինային է հանձնվել Ուկրաինայի զինված ուժերի 160 զինծառայող։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ռուսաստանի ՊՆ-ն նշել է, որ փոխանակումը տեղի է ունեցել հունիսի 26-ին: Վերադարձված ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում։ Նրանց հետ աշխատում է Ռուսաստանում մարդու իրավունքների լիազոր ներկայացուցիչ Յանա Լանտրատովան։
Արաբական Միացյալ Էմիրությունները հումանիտար բնույթի միջնորդական ջանքեր է գործադրել ռուս զինծառայողների վերադարձի հարցում։

