Երևանի քաղաքացիական դատարանը պարտավորեցրել է Վազգեն Սաղաթելյանին ներողություն խնդրել Ալեն Սիմոնյանից։ Սաղաթելյանը պետք է «Ֆեյսբուք»-ի իր էջում, առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով, հրապարակի հայտարարություն։
Հայտարարության մեջ ասվում է. «Ես՝ Վազգեն Արմենի Սաղաթելյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից, քանի որ 09.11․2025թ. www.youtube.com կայքով ուղիղ եթեր հեռարձակվող «LIVE. 3-րդ նախագահի հետ մեր թողարկման, դրա արձագանքների և հիստերիկ նոպաների մասին «Իմնեմնիմի #223» վերնագրով փոդքասթի ժամանակ վիրավորական բնույթի արտահայտություն եմ օգտագործել՝ ուղղված Ալեն Ռոբերտի Սիմոնյանին»։
Նոյեմբերի 12-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայց էր ներկայացրել Վազգեն Սաղաթելյանի դեմ՝ պահանջելով հրապարակային ներողություն և ֆինանսական փոխհատուցում։
Դատարանը Սաղաթելյանից հօգուտ Սիմոնյանի կբռնագանձի 300,000 դրամ։ Սիմոնյանը հայցադիմումում պահանջել էր 1,000,000 դրամ։
Վիրավորական արտահայտությունները հնչել էին 2025 թվականի նոյեմբերի 7-ին Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի «Իմնեմնիմի» փոդքասթի ժամանակ, երբ նրանք շուրջ 7 ժամ հարցազրույց էին վարել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

