Արման Ծառուկյանը, Արսեն Հարությունյանն ու Նինա Մարի Դանիելը՝ «Armenia Wine»-ում. աստղային հյուրերը բացահայտում են Հայաստանը

1 Min Read

«Armenia Wine»-ը շարունակում է իր հարկի տակ հյուրընկալել աշխարհահռչակ դեմքերի։ Հայկական գինու և մշակույթի բացահայտման նպատակով այստեղ էին ժամանել MMA-ի մարտիկ Արման Ծառուկյանը, ըմբիշ Արսեն Հարությունյանը և ամերիկացի հայտնի մոդել Նինա Մարի Դանիելը։ Հյուրերին անձամբ դիմավորեց Արմենիա Վայն ընկերության տնօրեն Վահագն Մկրտչյանը, ով նրանց ուղեկցեց գինեգործարանով՝ ներկայացնելով հայկական գինեգործության դարավոր ավանդույթները, արտադրության առանձնահատկություններն ու հայկական գինու հարուստ մշակույթը։

Այցի շրջանակում հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալու հայկական բնաշխարհին, մշակույթին և ազգային խոհանոցին։ Իհարկե, այցի անբաժանելի մասն է կազմել նաև հայկական գինու համտեսը, որը, ըստ հյուրերի, թույլ է տվել Հայաստանը բացահայտել նոր ու հետաքրքիր գույներով։

Աստղային եռյակը «Armenia Wine»-ում հասցրել է վայելել հայկական ջերմ հյուրընկալությունը՝ իրենց սոցցանցերում կիսվելով այս հիշարժան այցի տպավորություններով։

Share This Article