Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է վարչապետի Ֆեյսբուքյան էջում:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան է ժամանել այսօր առավոտյան: Նրան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

