Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանը կիսում է Իրանի ժողովրդի վիշտը։
Նախագահ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար։ Նա նշել է, որ Իրանը բարձր է գնահատում Հայաստանի Կառավարության դիրքորոշումը և մարդասիրական աջակցությունը դժվարին իրավիճակում։
Փեզեշքիանը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով և հույս հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ։
Կողմերը քննարկել են նաև տարածաշջանային հարցեր՝ կարևորելով խաղաղության, կայունության և համագործակցության ամրապնդումը։

