Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին կարծում է, որ «Ոսկե գնդակը» կստանա Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից մեկը։
Փորձագետի խոսքով՝ գլխավոր անհատական մրցանակին հավակնում են հարձակվողներ Կիլիան Մբապեն (Մադրիդի «Ռեալ»), Ուսման Դեմբելեն (ՊՍԺ) և Մայքլ Օլիսեն («Բավարիա»):
«Կարծում եմ՝ մենք ունենք «Ոսկե գնդակի» պոտենցիալ դափնեկիր: Ներկայումս Ֆրանսիայի հավաքականում կա երեք ֆուտբոլիստ, որոնք հնարավորություն ունեն արժանանալու այդ մրցանակին՝ Մբապեն, Դեմբելեն և Օլիսեն»,- Պետիի խոսքերը մեջբերում է RMC Sport պարբերականը։
«Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը կկայանա հոկտեմբերի 26-ին և պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի Լոնդոնում։ Հիշեցնենք, որ այս մրցանակի գործող դափնեկիրը Ուսման Դեմբելեն է։

