Տիգրան Ավինյանը համոզել է կամրջից ցած նետվել սպառնացող քաղաքացուն անվտանգ տեղափոխվել

1 Min Read

Այսօր՝ հուլիսի 5-ին, Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել Հաղթանակի կամրջի վրա։ Shamshyan.com-ի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ժամը 19:40-ի սահմաններում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անցնելով կամրջով, նկատել է փրկարարների, պարեկների, շտապօգնության բժիշկների և համայնքային ոստիկանների հավաքածություն։

Նրանք զրուցում էին մի քաղաքացու հետ, ով անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էր իրեն ցած նետել։ Տիգրան Ավինյանը մոտեցել է քաղաքացուն և կարճ զրույցի ընթացքում կարողացել է համոզել նրան անվտանգ տեղ տեղափոխվել։

Դրանից հետո քաղաքացուն ուղեկցել են շտապօգնության ավտոմեքենա։

Share This Article