Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ. պահանջում է 49,7 դրամ

1 Min Read

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս մասին տեղեկությունը հայտնում է AuroraNews-ը՝ հղում անելով DataLex համակարգին։

Բագրատ Սրբազանը պահանջում է, որ դատական վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Փաշինյանը հրապարակայնորեն հերքի իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող տեղեկությունները։

Հերքումը պետք է հրապարակվի ՀՀ կառավարության և վարչապետի պաշտոնական կայքերում, ինչպես նաև առնվազն 5000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով։

Պահանջվող հերքման տեքստն է. «ՀԵՐՔՈՒՄ. Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հայտնում եմ, որ 11.06.2026 թվականին ՀՀ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում իմ կողմից հնչեցված այն պնդումները, թե «ՔՊ-ն ստացել է 100 %-ով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե… Առանց փողի, նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը», չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են զրպարտություն ընտրություններին այլ քաղաքական ուժի օգտին քվեարկած ՀՀ քաղաքացի Վազգեն Պետրոսի Գալստանյանի նկատմամբ»։

Բագրատ Սրբազանը նաև պահանջում է Փաշինյանից բռնագանձել 49,7 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը։

Share This Article