«88» սուպերմարկետի հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

0 Min Read

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «ՆՆ հոլդինգ» ՍՊԸ-ին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասի (ք. Երևան, Շիրակի 1/68, «88» սուպերմարկետ) արտադրական գործունեությունը։

Ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները։

Արտադրամասի գործունեությունը կկասեցվի մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Share This Article