Մարտի 8-ին կինը սպանել և մասնատել է ամուսնուն

1 Min Read

Ստավրոպոլի երկրամասում դատարանը 56-ամյա կնոջը դատապարտել է 9 տարվա ազատազրկման։ Նա սպանել էր իր ամուսնուն։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։

Դեպքը տեղի է ունեցել մարտի 8-ին։ Ամուսինները տանը ալկոհոլ են օգտագործել և վիճաբանել։ Կինը զայրացել է և դանակով հարվածել ամուսնու մեջքին։ Այնուհետև նա հրել է տղամարդուն։ 58-ամյա ամուսինը գլխով հարվածել է սեղանի անկյունին և մահացել։

Հետքերը թաքցնելու համար կինը մասնատել է մարմինը։ Նա մասերը դրել է պայուսակների մեջ և տաքսիով տեղափոխել Նևիննոմիսկ քաղաք։ Այնտեղ նա դիակի մասերը նետել է Կուբան գետը և այլ վայրեր։

Ապրիլի 5-ին դեռահասները քաղաքի առափնյա հատվածում գտել են երեք պայուսակ՝ մարդկային մնացորդներով։ Նրանք անմիջապես ահազանգել են ոստիկանություն։

Share This Article