Հայաստանի Մ-20 հավաքականը պարտությամբ է մեկնարկել Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում

1 Min Read

Բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը մեկնարկեց Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում։ Մրցաշարն անցկացվում է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում։

C խմբի առաջին տուրում մեր թիմը մրցեց Իսլանդիայի ընտրանու հետ։ Հայ բասկետբոլիստները պարտվեցին 63:97 հաշվով։

Հայաստանի թիմում ամենաարդյունավետը Ստեփան Կարիբյանն էր։ Նա վաստակեց 16 միավոր։

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 11-ին։ Մեր մրցակիցը Պորտուգալիայի թիմն է։ Այնուհետև հայ բասկետբոլիստները կխաղան Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի և Կիպրոսի հետ։ Այդ հանդիպումները տեղի կունենան հուլիսի 12-ին, 14-ին և 15-ին։

Share This Article