Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը հաջող նորամուտ է նշել սաուդյան «Ալ Ահլիի» կազմում։ Ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել իր առաջին իսկ հանդիպման ժամանակ։
«Ալ Ահլին» ընկերական խաղ է անցկացրել Ավստրիայում։ Մրցակիցը եղել է տեղի «Պինցգաու Զալֆելդենը»։ Սաուդյան ակումբը վստահ հաղթանակ է տարել 8:0 հաշվով։
26-ամյա հայ կիսապաշտպանը հանդիպումը սկսել է մեկնարկային կազմում։ Նա խաղի հաշիվը բացել է 29-րդ րոպեին։
Հիշեցնենք, որ Սպերցյանը «Ալ Ահլի» է տեղափոխվել հուլիսի 7-ին։ Նա մինչ այդ խաղում էր ռուսական «Կրասնոդարում»։ Ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր։

