«Մեյսակ» հզոր թայֆունից հետո, որը Խանչժոու քաղաքում լայնածավալ ջրհեղեղներ է առաջացրել, հեղեղված սողունաբուծական ֆերմաներից ազատվել են հազարավոր թունավոր օձեր՝ կոբրաներ, բամբուկային իժեր և գծավոր կրայտներ։
Չոր վայրեր փնտրելով՝ սողունները զանգվածաբար ներթափանցում են բնակելի տներ։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ արդեն գրանցվել է առնվազն 1 մահվան դեպք՝ օձի խայթոցի հետևանքով։
Չինաստանը աշխարհում առաջատարն է օձաբուծության ոլորտում, և երկրի որոշ գյուղեր այս ճյուղից ստանում են բազմամիլիոնանոց եկամուտներ։ Այժմ փրկարար ծառայություններն ու քաղաքային իշխանությունները շտապ միջոցներ են ձեռնարկում․ հիվանդանոցներ են ուղարկվել հակաթույնի լրացուցիչ պաշարներ, իսկ բնակիչներին խստորեն խորհուրդ է տրվում չփորձել ինքնուրույն բռնել օձերին և մանրակրկիտ ստուգել իրենց տների հերմետիկությունը։
«Մեյսակ» թայֆունի և դրան հաջորդած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը կազմում է առնվազն 39 մարդ, ևս 9 հոգի համարվում է անհետ կորած։

