22-ամյա կենտրոնական հարձակվող Մարկո Լազետիչը պայմանագիր է կնքել «Նոա» ֆուտբոլային ակումբի հետ։ Այս մասին հայտնել է թիմի մամուլի ծառայությունը։
Սերբ ֆուտբոլիստն իր կարիերան սկսել է «Ցրվենա Զվեզդա»-ում։ Հայրենիքում նա դարձել է կրկնակի չեմպիոն և Սերբիայի գավաթակիր։ 2022 թվականին Մարկոն տեղափոխվել է իտալական հայտնի «Միլան»։ Այնտեղ նա նվաճել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։
Մարկո Լազետիչը հանդես է եկել նաև մի շարք այլ ակումբներում։ Նա խաղացել է նիդերլանդական «Ֆորտունա Սիտարդ»-ում, սերբական «Բաչկա Տոպոլա»-ում և ավստրիական «Ալթախ»-ում։
Նրա վերջին թիմը եղել է շոտլանդական «Աբերդին»-ը։ «Նոա»-ն գնել է խաղացողի տրանսֆերը հենց այդ ակումբից։
Նոր թիմում հարձակվողը հանդես կգա 8 համարի մարզաշապիկով։

