Իսրայելի խորհրդարանը՝ Կնեսետը, հետաձգել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը։ Այս մասին գրում է Jerusalem News Syndicate-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի։
Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը հավանություն էր տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու որոշմանը։ Այնուհետև հարցը պետք է քննարկվեր խորհրդարանում։
Իշխանությունները որոշումը կայացրել էին դիվանագիտական բարդ իրավիճակում։ Տարածաշրջանում լարվածությունն աճել էր Իրանի հետ հրադադարի խախտման և Պարսից ծոցում հարձակումների պատճառով։
Այս որոշմանը նախորդել էր Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Անկարան այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել էր ապահովել F-35 կործանիչների մատակարարումը։
Կնեսետն այս շաբաթվա վերջում գնում է ամառային արձակուրդի։ Խորհրդարանը նիստեր չի անցկացնի մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված ընտրությունները։

