Կրակոցներ՝ Մուրացան փողոցում․ մեկ անձ մահացել է

1 Min Read

Այսօր՝ հուլիսի 18-ին, երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում Երևանում՝ Մուրացան 109 հասցեում, կրակոցներ են հնչել, որի հետևանքով մարդ է մահացել։

Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են քաղաքացու մահը։ Տարածքում հայտնաբերվել են կրակված պարկուճներ և արյան հետքեր, իսկ կայանված «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր։

Իրավապահները սպանության հատկանիշներով քրեական վարույթ են նախաձեռնել։ Այս պահին աշխատանքներ են տարվում սպանվածի և հանցագործություն կատարողի ինքնությունը պարզելու, ինչպես նաև հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Share This Article