Երևանում թմրանյութ պահելու և օգտագործելու երկու նոր դեպք է բացահայտվել։ Այս մասին հայտնում է 168.am-ը։
Հուլիսի 15-ին՝ գիշերվա ժամը 1.10-ի սահմաններում, պարեկները Մանուշյան փողոցում հայտնաբերել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տարել 27-ամյա մի երիտասարդի։ Նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ և կաթուցիչ։
Մեկ ժամ անց՝ ժամը 2.10-ին, նույն վաշտի պարեկները Ղափանցյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 32-ամյա մեկ այլ քաղաքացու։ Նրա անձնական խուզարկության ժամանակ նույնպես հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։
Երկու դեպքով էլ անհրաժեշտ փաստաթղթեր են կազմվել։ Դրանք ուղարկվել են նախաքննական մարմին։

