Ֆինլանդիայի ստորգետնյա կայսրությունը. ինչպե՞ս է երկիրը պատրաստվում պատերազմին

2 Min Read

Հելսինկիի փողոցների սաունաների ու սրճարանների տակ գաղտնի «երկրորդ քաղաք» կա։ Այն քնած է և սպասում է հնարավոր աղետներին։ Այս մասին հայտնում է News.am-ը։ Ֆինլանդիայի մայրաքաղաքի ժայռերի մեջ ավելի քան 5500 ապաստարան կա։ Դրանք կարող են տեղավորել գրեթե մեկ միլիոն մարդու։ Սա շատ է, քանի որ քաղաքի բնակիչները 675 հազարն են։

Ֆինլանդիան բունկերներ կառուցում է դեռ 1939 թվականից։ 1954-ից գործում է օրենք՝ 1200 քառակուսի մետրից մեծ շենքերը պետք է ունենան ռմբապաստարան։ Մերիհակա ապաստարանը ամենախոշորներից է։ Այն գետնից 25 մետր խորության վրա է և ունի 71 հազար խորանարդ մետր ծավալ։ Խաղաղ ժամանակ այստեղ մարզասրահներ ու մանկական հրապարակներ են գործում։ Արտակարգ դեպքում օբյեկտը 72 ժամում դառնում է ապաստարան։ Այն կարող է ընդունել 6000 մարդու։ Հերմետիկ դռները պաշտպանում են պայթյունից, քիմիական և միջուկային զենքից։

Ֆինլանդիայի փրկարար ծառայության ներկայացուցիչ Յուկկա-Պեկկա Շրյոդերուսը զգուշացնում է՝ մուտքերը փակելը դաժան ընտրություն է։ Հնարավոր է՝ մարդկանց մի մասը դրսում մնա։ Ողջ երկրում կա շուրջ 50 հազար 500 բունկեր։ Դրանցում կան նաև լողավազաններ, քարտինգի ուղիներ ու եկեղեցիներ։ Բնակիչները պետք է իրենց հետ ունենան սնունդ, ջուր և դեղորայք՝ 72 ժամ գոյատևելու համար։

Ֆինլանդիայի փորձը գրավել է աշխարհի ուշադրությունը։ Օտարերկրյա պաշտոնյաներն ու բիզնեսի ներկայացուցիչները, այդ թվում՝ Saudi Aramco-ն, ուսումնասիրում են այս համակարգը։ Resilience Center Finland-ում հայտնում են, որ պաշտպանական ոլորտի արտահանումը տասնյակ միլիարդավոր եվրոներ է բերում։ Ֆիննական ընկերությունները բունկերներ են կառուցում Գերմանիայում, Լեհաստանում և Մերձավոր Արևելքում։ Temet ընկերության տնօրեն Յուհա Սիմոլան նշում է, որ իրենք արդեն գործարան են հիմնում Արաբական Միացյալ Էմիրություններում։ Առաջիկայում ընկերության եկամուտների մեծ մասը լինելու է արտահանումից։

Share This Article