Թրամփը սպառնում է Իրանին աննախադեպ զանգվածային հարվածով. «Ավելի հզոր, քան երբևէ»

1 Min Read

168.am — ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Իրանի դեմ զանգվածային հարված հասցնելու հնարավորությունը, և այն, իր խոսքով, ավելի հզոր է լինելու, քան բոլոր նախորդները:

«Ես քննարկում եմ զանգվածային հարձակումը: Ավելի մեծ, քան երբևէ: Ես մոտ եմ որոշում կայացնելուն: Մենք բոլորս պատրաստ ենք դրան», – նշել է Թրամփը:

Հատկանշական է, որ մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահը հայտնել էր Իրանի խնդրանքով բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին, սակայն միաժամանակ ընդգծել էր, որ ռազմական գործողությունները չեն դադարեցվելու: Այսինքն՝ Վաշինգտոնը մի կողմից բաց է թողնում դիվանագիտական ճանապարհը, մյուս կողմից էլ չի բացառում լայնածավալ ռազմական սցենարը: Իրանի հետ լարվածությունն աճում է, և Թրամփի այս վերջին հայտարարությունը միայն ավելի է սրում իրավիճակը՝ թողնելով բազմաթիվ հարցեր այն մասին, թե իրականում ինչ ուղղությամբ է շարժվելու Ամերիկան:

Share This Article