Հայաստանից արտահանումը Չինաստան աճել է 83,4 տոկոսով

1 Min Read

Aravot — 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանման ծավալները մի շարք ուղղություններով զգալի աճ են գրանցել. մասնավորապես՝ դեպի Չինաստան արտահանումն ավելացել է 83,4 տոկոսով, ինչը շատ տպավորիչ ցուցանիշ է։

Նմանատիպ պատկեր է նաև Հնդկաստանի դեպքում, որտեղ աճը կազմել է 81,3 տոկոս, իսկ Եվրոպական միության երկրներ արտահանումն աճել է 80 տոկոսով։ Այս տվյալները ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցիալական ցանցի իր էջում՝ համեմատելով այս տարվա հունվար-հունիս ամիսները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։

Share This Article