Չինացի գիտնականներին հաջողվել է սահմանել աշխարհի նոր տեխնոլոգիական ռեկորդ․ էքսպերիմենտալ էլեկտրամագնիսական գնացքը տեղից ռեկորդային 5,3 վայրկյանում արագացել է մինչև 800 կմ/ժ։
Փորձարկումն իրականացվել է Հուբեյ նահանգի գիտահետազոտական կենտրոնում՝ 1 կիլոմետր երկարությամբ հատուկ թրեքի վրա, որտեղ շփման ուժի լիակատար բացակույթունը հնարավորություն է տվել հասնելու կործանիչ ինքնաթիռներին բնորոշ արագացման։ 200 կմ/ժ արագության հասնելիս սարքը հավաքում է անիվները և ճախրում օդում՝ ռելսերից ընդամենը մի քանի միլիմետր բարձրության վրա, մինչդեռ թեստի ընթացքում ծանրության ուժը հասել է շուրջ 4,27 G-ի։
Չնայած այս ցուցանիշը գրեթե կրկնակի գերազանցում է մարդատար գնացքների արագությունները, անօդաչու պլատֆորմը նախատեսված չէ ուղևորափոխադրումների համար։ Այն ստեղծվել է տիեզերագնացության և ռազմական ոլորտների համար։
Այս փորձարկումն ուղղակիորեն ցույց է տալիս, թե ինչպիսի արագությամբ են զարգանում ժամանակակից տեխնոլոգիաները։ Թեև համակարգը ուղևորների համար չէ, դրա հաջողությունը նոր հորիզոններ է բացում գիտության տարբեր ճյուղերի համար։

