Որքա՞ն ջուր և էներգիա են սպառում արհեստական բանականության տվյալների կենտրոնները

2 Min Read

Արհեստական բանականությամբ մեկ տեսանյութ ստեղծելու համար կարող է ծախսվել ավելի քան չորս լիտր ջուր։ Իսկ եթե աշխարհի բոլոր տվյալների կենտրոնները տեղակայվեին մեկ պետության տարածքում, այն էլեկտրաէներգիայի սպառմամբ աշխարհում կզբաղեցներ տասնմեկերորդ տեղը։ ԱԲ-ի արագ զարգացումը մեծացնում է ոչ միայն հաշվողական հզորությունների, այլև էլեկտրաէներգիայի ու ջրի պահանջարկը։ Պարզ ասած՝ տվյալների կենտրոնները ինտերնետի սիրտն են, որտեղ պահվում և մշակվում են մեր օգտագործած հավելվածների տվյալները։ Այսօր աշխարհում գործում է շուրջ տասներկու հազար նման կենտրոն։

ԱԲ-ի համար նախատեսված կենտրոններն ավելի հզոր են և մեծ քանակությամբ ջերմություն են արտադրում։ Երկհազար քսանհինգ թվականին աշխարհի տվյալների կենտրոնները միասին սպառել են չորս հարյուր քառասունութ տերավատտ-ժամ էլեկտրաէներգիա։ Կանխատեսվում է, որ մինչև երկհազար երիւսն թվականը այդ ցուցանիշը կարող է հասնել շուրջ ինը հարյուր քառասունհինգ տերավատտ-ժամի։ Այսօր էներգիայի զգալի մասը ստացվում է ածխից, գազից և ատոմային էներգիայից, ինչն ավելացնում է կլիմայի վրա ճնշումը։ Սերվերներն աշխատելիս շատ են տաքանում, և դրանք անընդհատ հովացնում են ջրի կամ օդի միջոցով։ ՄԱԿ-ի համալսարանի հաշվարկներով՝ մեկ ԱԲ պատկեր ստեղծելու համար ջրի ծախսը կարող է կազմել մոտ քսանինն միլիլիտր։

Աշխարհում տվյալների կենտրոնների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որին հաջորդում է Չինաստանը։ Ընկերությունները հաճախ ընտրում են այն շրջանները, որտեղ էլեկտրաէներգիան կամ հողն էժան են, սակայն այդ վայրերում հաճախ ջրի պակաս կա։ Տեխնոլոգիական հսկաներն արդեն քննարկում են ատոմակայանների վերագործարկումը և փոքր մոդուլային ռեակտորների օգտագործումը։ ՄԱԿ-ի մասնագետների կարծիքով՝ ոլորտը պետք է ավելի խիստ կարգավորվի, իսկ ընկերությունները պետք է հրապարակեն տվյալներ իրենց կենտրոնների բնապահպանական ազդեցության մասին։

Այս խնդիրը ցույց է տալիս, որ թվային տեխնոլոգիաների զարգացումը ունի իր շոշափելի ֆիզիկական գինը։ Թեև արհեստական բանականությունը հեշտացնում է մարդկանց առօրյան, դրա հիմքում ընկած ենթակառուցվածքները շարունակում են ծանր բեռ դառնալ էներգետիկ և ջրային ռեսուրսների վրա։

Հաջորդ տարիներին բնապահպանական ճնշումը միայն մեծանալու է, ինչը ստիպելու է տեխնոլոգիական ընկերություններին փնտրել նոր ու անսովոր լուծումներ։

Share This Article