Գիտնականները սառեցված խոզի երիկամները կենդանացրել են մեկ տարի անց․ թափանցիկ սառեցման նոր մեթոդ

1 Min Read

Մինչև մինուս 150 աստիճան սառեցված և սառնարանում ամիսներ շարունակ պահված խոզի երիկամները հաջողությամբ տաքացվել են ու նորից սկսել աշխատել։ Այս մասին հայտնում են գիտնականները, որոնք նշում են, որ սա համաշխարհային գիտության մեջ առաջին նման հաջողված փորձն է։

Մարդու օրգանների չափերին մոտ այս երիկամները հատուկ տեխնոլոգիայի միջոցով վերածվել էին ապակենման վիճակի և այդպես մնացել նույնիսկ մեկ տարուց ավելի։ Հաջողված տաքացումից, հատուկ սարքերում ստուգվելուց և կենդանիների մեջ փոխպատվաստվելուց հետո օրգանները լիովին վերականգնել էին իրենց գույնը և մեզ արտադրել, ինչը վկայում է դրանց բնականոն աշխատանքի մասին։

Ստացված արդյունքները հսկայական քայլ են օրգանների փոխպատվաստման ոլորտում առաջընթաց գրանցելու համար, սակայն հետազոտողները պետք է դեռ պարզեն, թե արդյոք նման մեթոդը հնարավոր կլինի կիրառել նաև մարդկանց դեպքում:

Այս բժշկական նվաճումը կարող է արմատապես փոխել ապագայում դոնորային օրգանների պահպանման և փոխպատվաստման ողջ գործընթացը, քանի որ մինչ այժմ գիտությանը չէր հաջողվել երկարաժամկետ կտրվածքով պահպանել կենսունակությունը խորը սառեցման միջոցով։ Եթե հետագա հետազոտությունները հաստատեն տեխնոլոգիայի անվտանգությունը մարդկանց համար, ապա հնարավոր կլինի խուսափել դոնորների սղության պատճառով առաջացող բազմաթիվ բարդություններից։

Share This Article