Կորոնավիրուսի վարակման 28 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը 881 է. ՀՀ ԱՆ

1 Min Read

News.am — Հայաստանում ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 833 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 8-ին հաստատվել է կորոնավիրուսի 881 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 4571 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 758 անձ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 114 անձ, 9 պացիենտ մահացել է:

https://www.instagram.com/p/B-thgE9DpcJ/?igshid=quditlhj63zu
Share This Article