Արտյոմ Պացառը անչափահաս է, պատմում է, որ Հայաստան է եկել 2019-ի օգոստոսի 15-ին (2 ծնողների համաձայնությամբ)՝ ուսման նպատակով։ Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով իր ուսուցումն ընդհատվել է, իսկ Հայաստանում Ռուսաստանի դեպսպանատունը իր կարգավիճակին ոչ մի գնահատական չի տալիս։

Aртём Пацар
Ես շատ լավ հասկանում եմ, որ Հայաստանի վարչապետը այս հարցի հետ ոչ մի կապ չունի, բայց գուցե նրա միջոցով ես կկարողանամ իմ հարցին լուծում տալ,- ասում է Արտյոմը։
«Ես զանգահարել եմ Ռուսաստանի դեսպանատուն, եթե կարճ ասեմ, ինձ ասացին՝ «Դու, քո պրոբլեմները»։ Ես բազմազավակ ընտանիքից եմ, իսկ Ռուսաստանում, ինչպես գիտեք, իրավիճակը շատ ավելի վատ է, ֆինանսների հետ պրոբլեմներ են առաջացել, իսկ ես Հայաստանում մենակ եմ, չունեմ բարեկամներ։ Գումարը, կարելի է ասել, վերջացել է»։



