«Ես մարտի 8-ը չեմ սիրում, ոչ էլ ապրիլի 7-ը»․ Նաիրա Զոհրաբյան

1 Min Read

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

https://www.instagram.com/p/B9gcPM9hW0V/?utm_source=ig_web_copy_link

«Հա, ես մարտի 8-ը չեմ սիրում, ոչ էլ ապրիլի 7-ը: Ու ոչ միայն այն պատճառով, որ արդեն գիշերվանից սկսվել է բանտիկների, սրտիկների, բմբուլների ու բացիկների կեսգիշերային ու մթնշաղային խաչակրաց արշավանքը, այլ որ կնոջը պիտի սիրել միշտ, ամեն րոպե ու ամեն վայրկյան:

Ու դրա համար ոչ մի մարտի 8 կամ ապրիլի 7 պետք չի: Կինը սիրո պակասից է տգեղանում, չարանում ու տխրում: Պարզապես սիրեք կնոջը ու մի փորձեք դաստիարակել։ Իսկ եթե ինչ-որ մեկին անպայման ուզում եք դաստիարակել` շուն պահեք»:

Share This Article