Կրեմլը Պուտինի և Փաշինյանի հանդիպում չի նախատեսում մինչև ՀՀ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը

1 Min Read

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման վերաբերյալ որոշումը կընդունվի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների պաշտոնական ամփոփումից հետո։

Պեսկովի խոսքով՝ մինչև ընտրությունների ավարտը Փաշինյանը, հավանաբար, կենտրոնացած կլինի երկրի ներքին քաղաքական գործընթացների վրա, իսկ արդյունքների վերջնական հաստատումից հետո կողմերը երկկողմ մակարդակով կքննարկեն հանդիպման հնարավորությունը։

Նա նաև նշել է, որ Պուտինը չի շտապում շնորհավորել Փաշինյանին և նախ կսպասի ընտրությունների պաշտոնական արդյունքներին։ Կրեմլում ընդգծել են, որ քվեարկության ընթացքում հնարավոր խախտումների վերաբերյալ բազմաթիվ հաղորդումներ են ստացվել, ուստի անհրաժեշտ է սպասել իրավասու մարմինների պաշտոնական եզրակացություններին և ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը։

TAGGED:
Share This Article