Ժամեր առաջ ամերիկացի երգչուհի Pink-ը գրառում է կատարել Twitter-յան էջում այն մասին, որ ինքն ու իր որդին շաբաթներ շարունակ մեկուսացված են եղել Covid-19 (կորոնավիրուս) վիրուսի թեստավորման դրական պատասխաններից հետո։

Նա հայտնում է, որ իր ու 3-ամյա Ջեյմսոնի մեկուսանալուց երկու շաբաթ առաջ ախտանիշներ էր նկատել, ինչն էլ ստիպել էր անցնել համապատասխան թեստը։
Երգչուհին նաև հավելել է, որ 1 միլիոն դոլար է նվիրաբերում համավարակի դեմ պայքարելու համար։ Դրանից կես միլիոնն ուղղվում է Temple University Hospital Emergency Fund-ին, մյուս կեսը՝ Los Angeles Mayor’s Emergency Covid-19 Crisis Fund-ին։
Աղբյուրը՝ 1055.am


