«Քիմ Քարդաշյանի համար երբեք զգեստ չեմ կարի». ադրբեջանցի դիզայներ

1 Min Read

Հայտնի անձանց համար զգեստներ մոդելավորող ադրբեջանցի Ռուֆաթ Իսմայիլը հայտարարել է, որ երբեք զգեստ չի կարի ամերիկյան Keeping Up With the Kardashians շոուի աստղ Քիմ Քարդաշյանի համար: Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ հղում անելով takvim.com.tr կայքին:

Իսմայիլն իր հայտարարությունը հիմնավորել է այն հանգամանքով, որ Քիմ Քարդաշյանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Իսմայիլը հեռուստահաղորդման ժամանակ նշել է, որ ինքը «ազերի-թուրք մոդելավորող է և երբեք զգեստ չի կարի, այսպես կոչված, Հայոց ցեղասպանությունը ճանաչող Քարդաշյանի համար»:

Share This Article