Դպրոցները փակելու անհրաժեշտություն այս պահին չկա․ Թորոսյան

1 Min Read

1lurer.am — Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսը Հայաստան հասնելու առաջին դեպքի թեմայով հրավիրած ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ այս պահին դպրոցները փակելու անհրաժեշտություն չկա։

«Ես ունեմ դպրոցական 2 երեխա և նրանց ուղարկելու եմ դպրոց։ Հայաստանում միակ դեպքը հանրային նշանակության չէ, հիվանդը մեկուսացված է, բացի այդ՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ երեխաներին այդ վիրուսը չի սպառնում»։

«Բայց եթե, աստված չանի՝ լինի դրա կարիքը, բնականաբար կկայացվի համապատասխան որոշում»,- ասաց Արսեն Թորոսյանը։

https://www.instagram.com/p/B9L4no_hkIc/?utm_source=ig_web_copy_link

Հիշեցնենք, որ հիվանդը Իրանից հատուկ չվերթով Հայաստան եկած բոլոր ուղևորներից է։ Ինքնաթիռում 80 ուղևոր է եղել, մեկուսացվել է 32-ը, այդ թվում՝ վարակված ուղևորին և նրա կնոջը տուն տարած քաղաքացին և ապա նրանց հիվանդանոց տեղափոխած շտապօգնության անձնակազմը:


Նախարարն ասաց, որ նրանք մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում, սակայն նախարարը լրագրողներին հորդորեց չգնալ և չնկարահանել մեկուսացվածներին:

Share This Article