ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի օրվա առթիվ այցելել է Եռաբլուր պանթեոն: Նա ծաղիկներ է դրել Արցախյան երկու պատերազմներում զոհված տղաների շիրիմներին, խոնարհվել ու շփվել շիրիմներին այցի եկած հարազատների հետ:
Փաշինյանի թիկնազորի անդամները թույլ չեն տվել լրագրողներին մոտենալ վարչապետի պաշտոնակատարին։ Փաշինյանը չի պատասխանել իրեն ուղղված հարցերին։


