Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում, հնարավոր է կարկուտ

1 Min Read

Հրազդան և Սևան քաղաքներում առաջիկա ժամերին սպասվում են հորդառատ անձրևներ, հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Հարկ է նշել, որ այսօր Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում արդեն իսկ տեղացել են ուժեղ անձրևներ, իսկ Գյումրիում արձանագրվել է խոշոր կարկուտ։

Մասնավորապես, հունիսի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Գյումրու օդերևութաբանական կայանը մեկ ժամում գրանցել է 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտի հատիկներ, ինչը վկայում է ամպրոպային երևույթների ինտենսիվ դրսևորման մասին։ Քաղաքի առանձին հատվածներում, արբանյակային տվյալների համաձայն, տեղումների քանակը հասել է ժամում մոտ 40 մմ-ի։

Share This Article