Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունը նախատեսված է հուլիսի 9-ին։ Նշվում է, որ Խամենեին կյանքից զրկվել էր փետրվարի վերջերին՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից իրականացված հարվածների հետևանքով։ Հուղարկավորության հետ կապված արարողությունները մեկնարկելու են հուլիսի 6-ին Թեհրանում, իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 7-ին, դրանք կշարունակվեն Ղոմում։ Եզրափակիչ հրաժեշտի արարողությունները և հուղարկավորությունը տեղի կունենան հուլիսի 9-ին՝ Մաշհադի Իմամ Ռեզայի սրբավայրում։ Նույն օրը մահացած նրա ընտանիքի անդամները նույնպես հողին կհանձնվեն նրա կողքին։
Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին


