Panarmenian.net — Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3860-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 142-ով:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 1 դեպք է գրանցվել: Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 49 է, այլ պատճառով՝ 21։
Ապաքինվել է ևս 72 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 1572 պացիենտ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 36,016 թեստավորում:


