Xiaomi-ի հիմնադիր և ղեկավար Լեյ Ցզյունին բռնացրել են Apple-ի սմարթֆոն օգտագործելիս: Weibo-ի և Toutiao-ի օգտատերերը նկատել են, որ Ցզյունին օգտագործում է iPhone:

Xiaomi-ի տնօրենի հեւտևորդները նկատել են, որ ընկերության հիմնադիրի գրառման վերևի հատվածում գրված է «Հրապարակված է iPhone-ից»։
Սովորաբար, նման «ստորագրությունները» ստեղծվում են ավտոմատ կերպով՝ կախված սարքի մոդելից, որից օգտվողը հրապարակումներ է անում սոցիալական որոշ ցանցերում:

Xiaomi-ի տնօրենի հետևորդները մեկնաբանություններ են թողել վերջինիս գրառման տակ, ասելով, որ նման պահվածքն անընդունելի է ՏՏ խոշոր կորպորացիայի ղեկավարի կողմից, քանի որ Լեյը, նրանց կարծիքով, պետք է օգտագործեր սեփական ընկերության արտադրանքները:
Լրագրողները հայտնում են, որ որոշ ժամանակ անց Լեյը նկատել է հետևորդների զայրացած մեկնաբանությունները և ջնջել իր գրառումը:
Xiaomi-ի հիմնադիրներից Պան Ցզյուտան երկրպագուների դժգոհության մասով հայտնել է, որ Xiaomi-ի աշխատակիցները «բաց են ինովացիաների առաջ», և որ թե Xiaomi-ի, թե Huawei-ի հիմնադիրները օգտագործում են iPhone։


