ԱռողջապահությունՀայաստանՀասարակություն

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 428 նոր դեպք. կա 13 մահ

ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը գրում է․

«Հունիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14103 դեպք, որոնցից 5226-ն` առողջացած, 227-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8573 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 73156 թեստավորում:Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 428 նոր դեպք և 775 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 62 (կին), 54 (տղամարդ), 60 (կին), 58 (տղամարդ), 59 (կին), 66 (կին), 84 (տղամարդ), 93 (տղամարդ), 75 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 77 է»:

Հունիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14103 դեպք, որոնցից 5226-ն`…

Опубліковано ՀՀ առողջապահության նախարարություն Середа, 10 червня 2020 р.

Երևանում և Արմավիրում ալկոհոլային թունավորումից 11 քաղաքացի է մահացել․ ԱՆ–ն մանրամասներ է հայտնել

enzuza

Մեր ծառայությունում վարակվածներ եղել են, բայց թաքուն է պահվել, մեզ կարգադրում են, որ ամեն օր գնանք աշխատանքի․ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից

enzuza

Ազոյանը` իրեն ծեծի ենթարկելու մասին. «Գործ ունենք կիսագողական մշակույթի հետ»

enzuza