ԱդրբեջանԱշխարհումԳիտությունԼեռնային ՂարաբաղՀայաստանՊատերազմ

Ադրբեջանական արբանյակները կարևոր դեր խաղացին Ղարաբաղյան պատերազմում, շեշտում է Ալիևը

Ազատություն — «Ադրբեջանական արբանյակները կարևոր դեր խաղացին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում», – նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Ռաշադ Նաբիևի հետ հեռավար հանդիպման ժամանակ։

«Երբ մենք արբանյակներ էինք ուղեծիր դուրս բերում, ոմանք հարցնում էին, թե ինչների՞ս է դա պետք։ Կյանքը ցույց տվեց, որ դա շատ անհրաժեշտ էր։ Արբանյակների կիրառումը թե՛ պատերազմի ընթացքում և թե՛ դրանից հետո մեզ ահռելի առավելություն ապահովեց», – ասել է Ալիևը։

«Օնլայն ձևաչափով թշնամու տեղաշարժի դիտարկումը մեզ հավելյալ առավելություն ապահովեց։ Պատահական չէ, որ ռազմական փորձագետները Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները 21-րդ դարի պատերազմ անվանեցին», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ադրբեջանի առաջին արբանյակն արձակվում է տիեզերք, 8-ը փետրվարի, 2013թ․

Հիշեցնենք՝ ադրբեջանական առաջին արբանյակը տիեզերք է արձակվել 2013 թվականի փետրվարին։

Գավառում այսօր սպանված քննիչի հարազատները մտել են հիվանդանոց եւ կտրել վիրավորների կոկորդը. քաղաքում լարված իրավիճակ է

enzuza

Հարսանեկան վիդեո նկարահանումը՝ Բեյրութում պայթյունի պահին

enzuza

Չեմ ինքնամեկուսացել, պարզապես տնից դուրս չեմ գալիս․ Գևորգ Պետրոսյան

enzuza