Ռիո դե Ժանեյրոյի արևմտյան հատվածում տեղի ունեցած օդային բախման հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել: Այս տեղեկությունը հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Բրազիլիայի հրշեջ ծառայություններին։
Ծառայության տվյալներով՝ երկու ուղղաթիռները օդում բախվելուց հետո վայր են ընկել էլեկտրական մեքենաների վաճառքով զբաղվող ավտոսրահի կայանատեղիում։ Հրշեջները նաև պարզաբանել են, որ ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել, որն ընդգրկել է առնվազն 20 ավտոմեքենա։

