«Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ բախվել են Kia Sorrento-ն և BYD-ն

1 Min Read

Հունիսի 15-ին, Երևանում ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել։ Ժամը 12։10-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանին հարակից Իսահակ Գասպարյան փողոցում բախվել են երկու ավտոմեքենա։ Միջադեպին մասնակցել են 67-ամյա Սիրիայի քաղաքացի Խաչիկ Ղ.-ի վարած «Kia Sorrento» մակնիշի մեքենան և Արմավիրի մարզի 31-ամյա բնակիչ Հովհաննես Ա.-ի ղեկին գտնվող «BYD» մակնիշի ավտոմեքենան։ Այս տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Նախնական տվյալների համաձայն՝ բարեբախտաբար, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով փաստաթղթեր են նախապատրաստվում Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում։ Երկու վարորդներն էլ ենթարկվել են սթափության փորձաքննության, որի արդյունքում պարզվել է, որ նրանք վթարի պահին սթափ վիճակում են եղել։

Share This Article