«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ Քննչական կոմիտե

1 Min Read

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ ընտրական և ընդհանուր բնույթի հանցագործությունների գծով իրականացվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության վեց թեկնածուների նկատմամբ։ Նրանք մեղադրվում են բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասի և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։
Նախաքննության ընթացքում նշված վեց թեկնածուներից երկուսն արդեն կալանավորվել են, իսկ մնացած չորսի նկատմամբ կայացվել է կալանավորման որոշում և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Հիշեցնում ենք, որ հանցագործության համար մեղադրվող ցանկացած անձ համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը հաստատված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

Share This Article