ԱՄՆ-ի հիվանդանոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել

0 Min Read

ԱՄՆ Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ անձ մահացել է։ Այս տեղեկությունը հաստատել է տեղի ոստիկանության պետ Վիլֆրեդո Կամպոսը։

Նախնական տվյալներով՝ հրաձգության հետևանքով երկու մարդ էր վիրավորվել։ Կամպոսը լրագրողներին հայտնել է, որ տուժածներից մեկի կյանքը, ցավոք, չի հաջողվել փրկել։

Ոստիկանության պետը հավելել է նաև, որ կասկածյալը դեռևս ազատության մեջ է, և իրավապահները շարունակում են ակտիվ որոնողական աշխատանքները՝ նրա ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Share This Article