ԱՄՆ Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ անձ մահացել է։ Այս տեղեկությունը հաստատել է տեղի ոստիկանության պետ Վիլֆրեդո Կամպոսը։
Նախնական տվյալներով՝ հրաձգության հետևանքով երկու մարդ էր վիրավորվել։ Կամպոսը լրագրողներին հայտնել է, որ տուժածներից մեկի կյանքը, ցավոք, չի հաջողվել փրկել։
Ոստիկանության պետը հավելել է նաև, որ կասկածյալը դեռևս ազատության մեջ է, և իրավապահները շարունակում են ակտիվ որոնողական աշխատանքները՝ նրա ինքնությունը պարզելու ուղղությամբ։

