ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը գտնվում է Մոսկվայում։ Նա խնդրել է հանդիպում ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և այդ խնդրանքը կբավարարվի։

