Հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու ժամկետ սահմանվել

1 Min Read

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգել է Էլյա Ղազարյանին պատկանող հացի արտադրամասը Հրազդանում (Երևանյան փողոց) և հայտնաբերել սանիտարահիգիենիկ նորմերի լուրջ խախտումներ:

Մասնավորապես, արտադրական շինությունների նախագծումը թույլ չի տվել բացառել հումքի և սննդամթերքի, ինչպես նաև աղտոտված ու մաքուր գույքի խաչաձև հոսքերը։ Չի բացառվել կեղտի կուտակումը, արտադրանքում մասնիկներ թափվելու, կոնդենսատի ու բորբոսի առաջացման հնարավորությունը։

Բացի այդ, հատակն ու պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, իսկ դռները եղել են անհարթ և չներծծող նյութերից չեն եղել։

Հայտնաբերված խախտումների պատճառով հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է: Տեսչական մարմինը հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արտադրամասը Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանեցնելու համար։ Սահմանվել է խախտումները վերացնելու վերջնաժամկետ։

Share This Article