Ազգային ժողովը 63 կողմ ձայնով հաստատեց «ՀՀ դրոշի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը։ Այս որոշմամբ՝ Հայաստանի բոլոր բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ կտեղադրվի ՀՀ դրոշ։
Նախագիծը ներկայացրել էին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հեղինակները նշել էին, որ օրենքի փոփոխություններն ուղղված են ազգային ինքնագիտակցության բարձրացմանը։

