Գիտնականները հայտնաբերել են GJ 3378b անունով նոր մոլորակ, որը կարող է պայմաններ ունենալ կյանքի համար: Այն գտնվում է մեզանից 25 լուսային տարի հեռավորության վրա, ինչը տիեզերական չափանիշներով շատ մոտ է:
Մոլորակը գտնվում է իր աստղի «ոսկե գոտում», որտեղ հնարավոր է ջրի գոյությունը հեղուկ վիճակում: Այն ստանում է գրեթե նույնքան էներգիա իր աստղից, որքան Երկիրը՝ Արեգակից:
Ամենամեծ առեղծվածը մթնոլորտն է: Գիտնականները դեռ չգիտեն՝ մոլորակն ունի՞ պաշտպանիչ շերտ, թե՞ աստղի ճառագայթումը «մաքրել» է այն: Առաջիկա տարիներին նոր սերնդի աստղադիտակների միջոցով մասնագետները կփորձեն պարզել՝ արդյոք մոլորակն ունի մթնոլորտ և կյանքի նշաններ:

